Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Քաղաքական գործիչը պետք է ծառայի իր հայրենիքին

Քաղաքական գործիչը պետք է ծառայի իր հայրենիքին
07.12.2014 | 21:28

Ուկրաինայի նոր կոալիցիոն կառավարության կազմը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել. դրանում ներկայացված են նաև վրացի, լիտվացի, ամերիկացի նախարարներ:
Անձամբ ես այս փաստին այնքան էլ դրականորեն չեմ վերաբերվում՝ մի քանի պատճառով:
Նախ, սա խոսում է այն մասին, որ ուկրաինական պետությունն այքնան էլ կայացած չէ, ու այդ երկրում առկա է կադրերի որոշակի դեֆիցիտ կամ էլ, առնվազն, այնքան մեծ է անվստահությունը քաղաքական համակարգի հանդեպ, որ Ուկրաինայի նախագահն ու վարչապետը հարկադրված են ապավինելու օտար կադրերի աջակցությանը:
Կա նաև այլ խնդիր. ցանկացած քաղաքական գործիչ անկեղծորեն կարող է ծառայել միայն իր հայրենիքին, օտար երկրում պաշտոն ստանալը՝ «խոպանի» պես մի բան է: «Խոպանչու» հոգեբանությամբ՝ հաստատ տնտեսություն չես վերականգնի, արդարություն չես հաստատի:
Ուկրաինական նոր կառավարությունում, վրացիների ներգրավման հետ կապված, մեկ այլ, նուրբ խնդիր կա: Կիևում պաշտոններ են ստանում մարդիկ, ովքեր Միխեիլ Սաակաշվիլու թիմի ներկայացուցիչներ են ու լարված հարաբերություններ ունեն Վրաստանի գործող իշխանությունների հետ: Սա անխուսափելիորեն որոշակի ճգնաժամ է առաջացնելու վրաց-ուկրաինական հարաբերություններում:
Դեռ լավ է, որ այս անգամ բանականությունը չլքեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն, ու նրա հրաժարվեց ստսնձնել Ուկրաինայի առաջին փոխվարչապետի պաշտոնը: «Ես շնորհակալություն եմ հայտնել Ուկրաինայի նախագահին՝ մեծ վստահության համար, բայց քանի որ այդ պաշտոնը զբաղեցնելը ենթադրում է Ուկրաինայի քաղաքացիության ընդունում, իսկ դրա համար ես պետք է հրաժարվեի Վրաստանի քաղաքացիությունից, ես հրաժարվել եմ այդ առաջարկից»,– ասել է նա:
Ես կարծում եմ, որ Պետրո Պորոշենկոն պետք է հարգեր Վրաստանի ինքնիշխանությունը ու, քաղաքական կոռեկտությունից ելնելով, Վրաստանի նախկին նախագահին նման առաջարկ չաներ: Միշայի մերժումը, այս դեպքում, նույնիսկ քաղաքական ժեստ չէ, այլ՝ սովորական արժանապատվության դրսևորում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ